Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Australian Open-ի երրորդ շրջան: Երկրորդ շրջանի խաղում Ջոկովիչը մրցել է ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյի հետ և հաղթել է 6-3, 6-7 (3-7), 7-6 (7-2), 6-3 հաշվով:
Հանդիպումը 3 ժամ 34 րոպե է տևել: Ջոկովիչը 26 էյս է կատարել, թույլ է տվել 5 կրկնակի սխալ և 14 հնարավոր բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 5-ը: Նրա մրցակիցը, որը ATP-ի վարկանիշային աղյուսակի 64-րդ հորիզոնականն է զբաղեցնում, 9 կրկնակի սխալ է թույլ տվել և 3 բրեյք-փոինթներից 1-ն է իրացրել:
Երրորդ շրջանում Ջոկովիչի մրցակիցը դեռևս հայտնի չէ: Նա կխաղա ամերիկացիներ Ռայլի Օպելկայի և Թեյլոր Ֆրիտցի զույգի հաղթողի հետ:
Ջոկովիչն Ավստրալիայի Բաց առաջնության գործող չեմպիոնն է: