Մինչև դեկտեմբերի 27-ը շատ երջանիկ եմ եղել Վանում. Կարեն Բարսեղյանը՝ Չարենցավանի ակումբից հեռանալու մասին — Armsport.am
9.05.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    ՉԼ․ շաբաթվա խորհրդանշական հավաքականը

    🎥 Երևանում բացվեց նոր արհեստական խաղադաշտ. Հայաստանը ՖԻՖԱ-ի նախաձեռնության առաջին շահառուներից է

    Միլանի ֆուտբոլիստները դաշտ դուրս կգան իրենց մայրերի ազգանուններով

    Ռեալի հեռուստաալիքը քննադատել է Էլ կլասիկոյի համար նշանակված մրցավարներին

    Լռությունը խախտվեց․ Արաուխոն գրառում է արել Ինտերից կրած պարտությունից 2 օր անց

    🎥 Բետիսի կամքն ավելի ամուր էր, քան Ֆիորենտինայինը․ ԿԼ-ի եզրափակիչում՝ Չելսի — Բետիս

    🎥 Անգլիական եզրափակիչ Եվրոպա լիգայում․ Մանչեսթեր Յունայթեդն ընդդեմ Տոտենհեմի

    Կխաղաս, երբ Մոդրիչն ու Կրոսը ծերանան․ Գյուլերը պատմել է Անչելոտիի հետ զրույցի մասին

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Քննադատելու փոխարեն, աշխատանք փնտրեք․ Օսական հրապարակում է արել

      Աշխարհի առաջին ռակետը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

      Մադրիդի մրցաշարի այսօրվա հանդիպումները հետաձգվել են

      Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի արդյունքում Թեղուտի միջնակարգ դպրոցը 5,5 մլն դրամ կստանա

      Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահն այցելել է Վանաձորի թենիսի ակադեմիա

      Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Պպատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը

      Էլինա Ավանեսյանը պարտվել է Մադրիդի մրցաշարի մեկնարկում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը հաղթեց Իսլամ Ալիևին․ նա կպայքարի բրոնզե մեդալի համար

        Արթուր Ալեքսանյանն այսօր ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար

        Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե
          Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

          📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

          Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

          Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պրոմո հոլովակը

          Անցկացվել է Երևանում կայանալիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

          Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող

          Հայ ձյուդոիստները մասնակցել են Եվրոպայի առաջնությանը

          Երվանդ Մկրտչյանը` Իրանի միջազգային մրցաշարի հաղթող, Գոռ Հովակիմյանը՝ արծաթե մեդալակիր

          Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթող

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            ՉԼ․ շաբաթվա խորհրդանշական հավաքականը

            🎥 Երևանում բացվեց նոր արհեստական խաղադաշտ. Հայաստանը ՖԻՖԱ-ի նախաձեռնության առաջին շահառուներից է

            Միլանի ֆուտբոլիստները դաշտ դուրս կգան իրենց մայրերի ազգանուններով

            Ռեալի հեռուստաալիքը քննադատել է Էլ կլասիկոյի համար նշանակված մրցավարներին

            Լռությունը խախտվեց․ Արաուխոն գրառում է արել Ինտերից կրած պարտությունից 2 օր անց

            🎥 Բետիսի կամքն ավելի ամուր էր, քան Ֆիորենտինայինը․ ԿԼ-ի եզրափակիչում՝ Չելսի — Բետիս

            🎥 Անգլիական եզրափակիչ Եվրոպա լիգայում․ Մանչեսթեր Յունայթեդն ընդդեմ Տոտենհեմի

            Կխաղաս, երբ Մոդրիչն ու Կրոսը ծերանան․ Գյուլերը պատմել է Անչելոտիի հետ զրույցի մասին

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Քննադատելու փոխարեն, աշխատանք փնտրեք․ Օսական հրապարակում է արել

              Աշխարհի առաջին ռակետը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

              Մադրիդի մրցաշարի այսօրվա հանդիպումները հետաձգվել են

              Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի արդյունքում Թեղուտի միջնակարգ դպրոցը 5,5 մլն դրամ կստանա

              Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահն այցելել է Վանաձորի թենիսի ակադեմիա

              Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Պպատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը

              Էլինա Ավանեսյանը պարտվել է Մադրիդի մրցաշարի մեկնարկում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը հաղթեց Իսլամ Ալիևին․ նա կպայքարի բրոնզե մեդալի համար

                Արթուր Ալեքսանյանն այսօր ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար

                Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե
                  Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

                  📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

                  Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

                  Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պրոմո հոլովակը

                  Անցկացվել է Երևանում կայանալիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

                  Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող

                  Հայ ձյուդոիստները մասնակցել են Եվրոպայի առաջնությանը

                  Երվանդ Մկրտչյանը` Իրանի միջազգային մրցաշարի հաղթող, Գոռ Հովակիմյանը՝ արծաթե մեդալակիր

                  Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթող

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Մինչև դեկտեմբերի 27-ը շատ երջանիկ եմ եղել Վանում. Կարեն Բարսեղյանը՝ Չարենցավանի ակումբից հեռանալու մասին

                  ArmSport-ի դիտակետում, Թոփ, Հայաստան, ՖՈՒՏԲՈԼ
                  10.02.21 / 12:30
                  0

                  VBet Հայաստանի Պրեմիեր-լիգայի նորեկ, Չարեցավանի «Վան» ակումբի արդեն նախկին փոխնախագահ Կարեն Բարսեղյանը, որը կանգնած է ակումբի հիմնադրման ակունքներում, ArmSport-ին տված հարցազրույցում պատմել է «Վանի» հետ ունեցած առանձնահատուկ կապվածության, թիմից անսպասելիորեն հեռանալու, իր ապագա ծրագրերի և այլ հարցերի մասին:

                  Կարեն Բարսեղյանը նախ ուղերձով դիմել է հայկական ֆուտբոլային ընտանիքին՝ ամփոփելով «Վանի» հետ անցկացրած ժամանակահատվածը:

                  «Ֆուտբոլային ընտանիքի հարգելի անդամներ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այս տարվա հունվարի սկզբին հանդիպում եմ ունեցել «Վանի» հիմնադիր նախագահի հետ և որոշում ենք կայացրել դադարեցնել մեր համագործակցությունը: Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբի սեփականատիրոջը և նախագահին ցուցաբերած վստահության համար՝ հույս հայտնելով, որ այն, ինչ արվել է «Վան» ակումբում միանշանակ երևում է ու տեսանելի է բոլորի համար:

                  Ես հպարտ եմ այն ժամանակատվածի համար, որ անցկացրել եմ «Վանում», հպարտ եմ «Վանով» ու շատ երախտապարտ եմ այն մարդկանց, ովքեր ինձ հետ համատեղ այս նախագիծն իրականություն դարձրին ու ունեցան իրենց լուման: Օգտվելով առիթից բոլորին՝ թե՛ ղեկավար, թե՛ մարզչական և թե՛ ադմինիստրատիվ կազմին շնորհակալություն եմ հայտնում համատեղ աշխատանքի համար և ցանկանում եմ, որ «Վան» ակումբը հետագա հաջողություններ ունենա:

                  Ունենալով 1 տարի 8 ամսվա պատմություն՝ մենք, զրոյից ստեղծելով թիմ ոչ Երևանում, այլ մարզում, ինչը խթանում է մարզում ֆուտբոլի զարգացմանը, և Առաջին խմբում լինելով շատ բարդ և կեղտոտ իրավիճակներում, արել ենք առավելագույնն ու հասել ենք մեր առջև դրված նպատակներին: Մրցակիցների հետ եղել ենք պարզ, ազնիվ … այդպիսին ենք եղել նաև ֆուտբոլի դաշտում: Բացի ֆուտբոլի դաշտից, մենք հսկայածավալ աշխատանք ենք կատարել նաև ենթակառուցվածքների ուղղությամբ: Վերջին երկու տարվա մեջ ամենամեծ ներդրումներն ու աշխատանքները եղել են, երևի թե, հենց «Վան» ակումբում, ինչի առթիվ ես մեծ հպարտություն եմ ապրում: Շատ մեծ ծավալի, տաժանակիր աշխատանքներ ենք տարել օր ու գիշեր, որպեսզի այդ ամենը հասցնենք ավարտել … իսկապես հպարտանալու առիթ ունեմ և հպարտ եմ այն մարդկանցով, ովքեր շրջապատել են ինձ՝ հանձին պարոն Գագիկ Գալստյանի, Մովսիսյան Գագիկի, ու մարզչական շտաբի, ովքեր միշտ իմ կողքին են եղել ու մենք միասին հասել ենք այս ամենին: Այս կյանքում ամեն ինչը փոփոխական է, ֆուտբոլը՝ ևս: Այս պահին եկել ենք այն համոզման, որ ավելի լավ կլինի՝ մեր ճանապարհները բաժանվեն: Թե ինչ կլինի հետո, ցույց կտա ժամանակը: Համենայն դեպս, ես մինչև դեկտեմբերի 27-ը շատ երջանիկ եմ եղել «Վանում» ու հույս ունեմ, որ «Վանը» ևս մինչև դեկտեմբերի 27-ը երջանիկ է եղել ինձ հետ»:

                  -Իսկ ի՞նչ եղավ դեկտեմբերի 27-ից հետո ու արդյոք կա՞ որոշակի լարվածություն հեռանալուց հետո:

                  -Չեմ ցանկանա խոսել պատճառների մասին, քանի որ դրա կարիքը չեմ տեսնում, բայց ֆուտբոլին շատ մոտ կանգնած մարդիկ, իմ խոսքերը կարդալուց հետո, վստահ եմ՝ կհասկանան, թե ինչումն է բանը: Ինչ վերաբերում է լարվածությանը, չեմ կարծում, որ նման բան կա: Այո, եղել են անհամաձայնություններ, եղել են խոսակցություններ, որ հուսամ հարթվել են: Ես մաքսիմալ նվիրված ու ազնիվ կատարել եմ իմ աշխատանքը՝ փորձելով օգուտ տալ ակումբին, և ես վստահ եմ, որ դա ինձ մոտ ստացվել է: Ես «Վանին» վերաբերվում եմ որպես իմ երեխայի: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ ակումբն անմիջապես իմ ջանքերով է ստեղծվել: Ակումբի հետ ես ունեցել եմ գերակա անձնական շահ, այն է՝ ստեղծել մարտունակ թիմ, ավելացնել մեր երկրում ֆուտբոլային ակումբների քանակը, խթանել ֆուտբոլի զարգացմանն ու շարժվել առաջ: Կարծում եմ՝ սկզբնական ժամանակահատվածում դա մեզ մոտ ստացվել է: Ու ես շատ հպարտ ու երջանիկ եմ, որ ոչ թե դրա մասն եմ կազմել, այլ ի սկզբանե եղել եմ ակունքներում կանգնած մարդ, ով այդ ամեն ինչը ստեղծել է համախոհների հետ միասին:

                  Մարզական առումով իհարկե այս տարին մեզ համար շատ վատ դասավորվեց: Շատ լավ էինք սկսել առաջնությունը, ունեինք 3 հաղթանակ, ինչից հետո առաջատարներն էինք, բոլոր թիմերը սկսեցին շատ ավելի լուրջ մեզ ուսումնասիրել: Առանց դրա էլ մեզ շատ հարգանքով էին վերաբերվում, բայց եղավ «Գանձասարի» հետ կապված չարաբաստիկ պատմությունը, որը մեզ հոգեբանորեն շատ վատ վիճակի մեջ գցեց, ինչից հետո որոշակի անկում եղավ, բայց դա ամենևին նշանակություն չունի: Եթե տեսել եք «Վանի» մրցելույթները այս ժամանակահատվածում, ապա նկատած կլինեք, որ մենք, բացառությամբ մի խաղի, ոչ մեկին չենք զիջել խաղով, այլ պարզապես մի տեղ բախտներս չի բերել, մի տեղ անհիմն 11-մետրանոց է նշանակվել մեր դարպասին, մի տեղ դարպասապահի անհիմն, կոպիտ սխալի արդյունքում գոլ ենք բաց թողել:

                  -Պարոն Բարսեղյան, չցանկացաք խոսել հեռանալու պատճառների մասին, ամեն դեպքում խոսակցություններ կան, որ ակումբում ֆինանսական խնդիրներ են ծագել, ինչն էլ հանգեցրել է Ձեր հեռանալուն: Այս խոսակցությունները որքանո՞վ են համապատասխանում իրականությանը:

                  -Ինձ ճանաչող մարդիկ գիտեն իմ ապրելակերպը, գիտեն, թե ես որքան եմ նվիրված ֆուտբոլին ու կարծում եմ՝ դա անհեթեթություն է և լուրջ չէ: Ֆինանսական ոչ մի խնդիր ակումբում չի եղել: Խնդիրները, երևի, ուրիշ հարթության մեջ է պետք փնտրել: Ամեն դեպքում, ֆինանսի հետ կապված որևէ խնդիր չի եղել. թե՛ ֆուտբոլիստները, թե՛ մարզիչները ու առհասարակ բոլորը, ովքեր պայմանավորվածություններ են ունեցել ակումբի հետ, ըստ այդ պայմանավորվածությունների վճարվել են: Ես էլ եմ լսել նման անհիմն, ես կասեի՝ ծիծաղելի խոսակցություններ, որոնք ընդհանրապես ինձ չեն հետաքրքրում: Ես գիտեմ, որ որևէ ֆինանսական խնդիր չկա:

                  -Պարոն Բարսեղյան, Սևադա Արզումանյանը կշարունակի աշխատանքը «Վանում», բաց արդեն գլխավոր տնօրենի պաշտոնում: Շատերը սպասում էին, որ փոփոխությունների և հեռանալու դեպքում՝ միասին կհեռանաք …

                  -Այո, մենք մի թիմով եկել ենք «Վան»՝ մի նպատակի շուրջ ծառայելու, աշխատելու և մեր նպատակին, երազանքին հասնելու համար: Այդ իսկ պատճառով գուցե թվա, թե մեր միջև ինչ-որ տարաձայնություն կամ անհասկացվածություն կա հիմա, բայց ոչ, ոչ մի խնդիր չկա: Խոսել ենք պարոն Արզումանյանի հետ, ամեն բան կարգին է: «Վանում» աշխատանքը կշարունակի ոչ միայն պարոն  Արզումանյանը, այլև այն մարդիկ, ովքեր մնացել են ակումբում:

                  Տեսա «Վանի» տարածած հայտարարությունն ու կցանկանայի, որ պարոն Գագիկ Գալստյանի մասին ավելի բարձր գնահատական հնչեր (խմբ.- «Վանի» արդեն նախկին գործադիր տնօրենի): Նա գիշեր, թե ցերեկ, ձյանը, թե անձրևին ամեն ինչ արել է «Վանի» համար, իր այդ տարիքին, ամեն վայրկյան եղել է թիմի կողքին ու իր գործը կատարել է ամենաբարձր մակարդակով: Ես շատ ուրախ և երախտապարտ եմ, որ աշխատել եմ նման պրոֆեսիոնալի հետ, որը չի թողել որ անգամ կես խնդիր առաջանա՝ թե՛ ֆուտբոլում, թե՛ ֆուտբոլից դուրս, թե՛ շինարարական աշխատանքների ժամանակ: Առանց այդ մարդու, ու հուսամ՝ նաև առանց ինձ, թիմը չէր հասնի այն մակարդակին, որում որ կա: Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Շնորհակալ եմ պարոն Գալստյանին այն ամենի համար, ինչ նա արել է «Վանի» համար:

                  Առհասարակ «Վանի» շուրջը հավաքված մարդիկ աշխատել են շատ մեծ նվիրումով: Մենք ստեղծել էինք մի կոլեկտիվ, որը բոլորին ստիպում էր իրեն հարգել: Իհարկե, առանց հովանավորի ու սեփականատիրոջ ջանքերի մեզ մոտ ոչինչ չէր ստացվի, բայց այն աշխատանքը, որ մենք արել ենք, չի կարելի թերագնահատել: Ահռելի աշխատանք է տարվել: Միայն այն, որ պատմության մեջ երևի ամենաբարդ Առաջին խմբում, որտեղ 10-ից ավելի թիմ պայքարում էր Բարձրագույն խմբի ուղեգրի համար, մենք ինչ-ինչ՝ գոնե ազնիվ ենք եղել բոլորի հանդեպ, չենք եղել ոչ մի կեղտոտ խաղերի մեջ և արժանիորեն գրավել ենք մեր տեղը Բարձրագույն խմբում: Բարձրագույն խմբի մեր ելույթներն էլ գնահատում եմ բավականին լավ: Կարծում եմ՝ նորաստեղծ թիմի համար բավականին մարտունակ է «Վանը», որը հուսով եմ՝ սրանից հետո էլ կշարունակի նույն ձև կամ գուցե ավելի լավ ելույթները Բարձրագույն խմբում:

                  -Ճանաչո՞ւմ եք «Վանի» նոր մարզչական շտաբին:

                  -Ոչ ճիշտն ասած: Նրանք իմ օրոք չեն եղել, միասին չենք աշխատել, այդ իսկ պատճառով չեմ կարող նրանց մասին որևէ բան ասել: Հուսով եմ՝ լավ կաշխատեն ու «Վանը» առաջընթաց կունենա:

                  -Իսկ Ձեր ապագայի հետ կապված որևէ հստակություն կա՞ արդեն:

                  -Այն ժամանակահատվածում, ինչ ես եղել եմ «Վանում»՝  թե՛ որպես գլխավոր մարզիչ, թե՛ որպես փոխնախագահ, ունեցել եմ 3 շատ ռեալ ու շատ լավ առաջարկներ՝ Հայաստանից և արտասահմանից: Մերժել եմ, քանի որ իմ միտքն ու սիրտը նվիրված է եղել «Վանին»: Անուններ չեմ տա, բայց մերժել եմ մի առաջարկ, որը երևի՝ անհնար էր մերժել: Ես մերժել եմ, քանի որ պատասխանատվություն և պարտավորություն եմ ունեցել «Վանի», ակումբի հովանավորների և ինքս իմ առջև: Վստահ եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել: Ափսոսանք չկա, քանի որ ես ու իմ մարզչական շտաբը, ղեկավարությունը զրոյից ակումբ ենք ստեղծել: Շատ դժվար է ստեղծելը, մենք չենք եկել պատրաստի ակումբ ու վայելել, ամեն ինչ ստեղծել ենք զրոյից, ինչն ինձ միայն հպարտություն է պարգևում: «Վանին» ես դիտարկել եմ որպես իմ չորրորդ երեխա, ինձ համար «Վանը» եղել է շատ առանձնահատուկ ու յուրահատուկ մի բան:

                  Հիմա արդեն պատրաստ եմ ցանկացած առաջարկ լսելու, ուսումնասիրելու և քննարկելու: Իհարկե, ինձ համար այս ընթացքում հոգեբանորեն շատ ծանր ժամանակահատված եղավ, բայց ֆուտբոլում կյանքն այսպիսին է: Վստահ եմ՝ այն, ինչ այսօր կատարվում է, լավագույն տարբերակն է: Իսկ ամեն ինչի պատասխանը տալիս է ժամանակը:

                   

                  Թեգեր: կարեն-բարսեղյանվան
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Լուսանկարը՝ ՖԱ Արարատ

                  🎥 Արարատը հաղթեց Վանին․ Դումբիայի ու Կանտեի հրաշալի գոլերը

                  08.05.25

                  Արարատ -Վան․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

                  08.05.25

                  🎥 Գոնսալոն եկավ ու ինձ անգլերեն հայհոյեց, պիտի լռե՞մ․ Վահե Գևորգյան

                  04.05.25

                  🎥 Վանը և Նոան չպարզեցին հաղթողին․ Նալբանդյանի շքեղ գոլն ու Սիլվայի գոլը՝ 93-րդ րոպեին

                  04.05.25

                  ԼՐԱՀՈՍ

                  ՉԼ․ շաբաթվա խորհրդանշական հավաքականը

                  12:15 / 09.05.25

                  🎥 Երևանում բացվեց նոր արհեստական խաղադաշտ. Հայաստանը ՖԻՖԱ-ի նախաձեռնության առաջին շահառուներից է

                  11:45 / 09.05.25

                  Միլանի ֆուտբոլիստները դաշտ դուրս կգան իրենց մայրերի ազգանուններով

                  11:11 / 09.05.25

                  Ռեալի հեռուստաալիքը քննադատել է Էլ կլասիկոյի համար նշանակված մրցավարներին

                  10:35 / 09.05.25

                  Լռությունը խախտվեց․ Արաուխոն գրառում է արել Ինտերից կրած պարտությունից 2 օր անց

                  10:05 / 09.05.25

                  🎥 Բետիսի կամքն ավելի ամուր էր, քան Ֆիորենտինայինը․ ԿԼ-ի եզրափակիչում՝ Չելսի — Բետիս

                  01:44 / 09.05.25

                  🎥 Անգլիական եզրափակիչ Եվրոպա լիգայում․ Մանչեսթեր Յունայթեդն ընդդեմ Տոտենհեմի

                  00:56 / 09.05.25

                  Կխաղաս, երբ Մոդրիչն ու Կրոսը ծերանան․ Գյուլերը պատմել է Անչելոտիի հետ զրույցի մասին

                  00:10 / 09.05.25

                  Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

                  📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

                  23:33 / 08.05.25

                  Հայաստանի Մ-14 հավաքականը հաղթեց Ուզբեկստանին Զարգացման մրցաշարում

                  23:12 / 08.05.25

                  Սուպերհամակարգիչը որոշել է ՉԼ-ի եզրափակիչի հաղթողին

                  23:05 / 08.05.25

                  Ինտեր-Բարսելոնա խաղից հետո ՈւԵՖԱ-ում քննարկում են Մարչինյակի ճակատագիրը

                  22:40 / 08.05.25

                  📷 Չելսիի աստղ Քերն ու նրա հարսնացուն հայտարարել են երեխայի ծննդի մասին

                  22:15 / 08.05.25

                  Նա եկավ և վստահորեն սկսեց աշխատանքը․ Վիրջիլ վան Դայկը՝ Սլոթի մասին

                  21:45 / 08.05.25

                  Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը

                  21:20 / 08.05.25

                  Փարիզում անկարգություններից հետո ձերբակալվել է 43 երկրպագու

                  21:15 / 08.05.25

                  Լիվերպուլը գտել է Ալեքսանդեր-Առնոլդի փոխարինողին

                  20:35 / 08.05.25

                  ՀՊԼ․ Ապրիլի լավագույնները հայտնի են

                  20:20 / 08.05.25

                  Ինտերի երկրպագուի մոտ սրտի կանգ է գրանցվել Բարսելոնայի հետ խաղի ժամանակ

                  20:05 / 08.05.25

                  Բերեզովսկին նշել է, թե ով էր Ինտեր-Բարսելոնա խաղում լավագույնը

                  19:55 / 08.05.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Լիվերպուլ, նա-նա-նա-նա․․․ Բարև՝ 20․ Գլխավոր հերոսները, հաջողության գրավականը և ֆանտաստիկ մթնոլորտ Էնֆիլդում

                  21:45 / 28,04,25

                  Կարդալ ավելին

                  Հեքիաթը շարունակվում է․․․ Ռեքսհեմը դուրս եկավ Չեմպիոնշիփ, Ռայան Ռեյնոլդսի ակումբը յուրահատուկ ռեկորդ է գրանցել

                  23:41 / 26,04,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը հաղթել է շախմատի մրցաշարում՝ ստանալով 15000 ֆունտ մրցանակ

                  22:08 / 05.05.25

                  Կարդալ ավելին

                  OnlyFans-ի աստղին արգելել են մուտք գործել Նոթինգհեմի մարզադաշտ

                  15:45 / 02.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.