Հայ պաշտպան Արմեն Մանուչարյանը կարող է կարիերան շարունակել Ղազախստանում: Այս մասին հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Դմիտրի Սեյլուկը:
«Նա հեռացավ «Ռոտորից», և ղազախական ակումբներից մեկը ցանկանում է պայմանագիր ստորագրել Մանուչարյանի հետ, բայց այդ ակումբը ոչ «Աստանան» է և ոչ էլ «Կայրաթը»,- ասել է Սելյուկը Sport24-ին տված հարցազրույցում:
Մանուչարյանը «Ռոտորին» էր միացել 2020 թվականի օգոստոսին: Հայ պաշտպանը 7հանդիպում է անցկացրել Վոլգոգրադի թիմի կազմում: