«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը մեկնաբանել է ԱՊԼ 23-րդ տուրում «Վեսթ Բրոմվիչի» նկատմամբ տարած հաղթանակը։
«Շատ էինք ուզում հաղթել։ Իրար հետևից մի քանի վատ արդյունք էինք ունեցել, դրա համար շատ կարևոր էր հաղթական ուղի վերադառնալը։
Հարի Քեյնը շատ-շատ կարևոր է։ Նա աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է։ Նրա բացակայությամբ մենք միայն մի-երկու խաղ անցկացրինք, բայց շատ էինք կարոտել նրան։ Այսօր նա վերադարձավ ու անմիջապես գոլ խփեց․ դա այն էր, ինչ մեզ պետք էր։ Կարոտել էի նրան։
Շատ կարևոր է ցույց տալ, որ մենք խաղի ընթացքում կարող ենք մի քանի գոլ խփել։ Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ հավատանք, որ կարող ենք ավելի լավ խաղալ, քան նույնիսկ այսօր։ Ակնհայտ է, որ «Վեսթ Բրոմվիչի» դեմ խաղում, մենք դրական արդյունքի հասանք, բայց կարող ենք ավելիին հասնել։ Ես վստահում եմ իմ թիմին»,-ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում BBC-ն։