«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է մերսիայդցիների թիմում առկա վնասվածքների մասին.
«Չենք մտածում ու չենք զգում, թե բախտը մեզնից երես է թեքել: Սա պարզապես մի իրավիճակ է, որում մենք գտնվում ենք: Չկան երազանքներ ու ցանկություններ, հարցը միայն աշխատանքի մեջ է: Ահա և վերջ:
Չեմ կարծում, թե նախկինում մեզ մոտ նման իրավիճակ էլի է եղել կապված վնասվածքների հետ: Դեռ երբեք չէր եղել այնպես, որ բոլոր երեք կենտրոնական պաշտպանները շարքում լինեին: Մեծ թվով վնասվածքները հանգեցրել են մի տարօրինակ և արդ իրավիճակի: Ոչ, սա արդարացում չէ, պարզապես այսպես է ստացվել: Իրավիճակն այնքան տարօրինակ է,որ եթե մենք դառնանք չեմպիոն, դա անհավանական սենսացիա կլինի»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
ԱՊԼ-ի 28-րդ տուրի՝ «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 7-ին, Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:30-ին: