«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր թիմի հաղթանակն իտալական Ա Սերիայի 21-րդ տուրի՝ «Ռոմայի» հետ խաղում (2-0).
«Ուրախ էի, որ գոլի հեղինակ դարձա և օգնեցի թիմիս ուժեղ մրցակցի դեմ խաղում: Երեք կարևոր միավոր: Լավ աշխատանք էր, տղաներ»,- գրել է Ռոնալդուն Instagram-ի իր էջում:
Կրիշտիանու Ռոնալդուն խփել է իր թիմի առաջին գնդակն այս խաղում։ Goal-ի փոխանցմամբ՝ սա Ռոնալդուի 300-րդ գոլն էր 30 տարեկանը լրանալուց հետո։
Посмотреть эту публикацию в Instagram