Նիդերլանդների արքայական ֆուտբոլային միությունը (KNVB) հայտարարել է Էրեդեվիզեի՝ կիրակի օրը պլանավորված բոլոր հանդիպումների չեղարկման մասին։
Պատճառը երկրում սպասվող ծայրահեղ վատ եղանակային պայմաններն են, որի պատճառով Նիդեռլանդներում հայտարարված է փոթորիկի նախազգուշացում:
Շաբա օրը նախատեսված «Հերենվեն» — «Վիտեսս» և ՊՍՎ — «Տվենտե» խաղերը տեղափոխվել են ավելի վաղ ժամի, քանի որ երեկոյան ժամերին սպասվում է առատ ձյուն և սառույց։
«Այաքս» — «Ուտրեխտ», «Վիլլեմ II» — «Դեն Հաագ», «Գրոնինգեն» — «Ֆեյենորդ» և «Վենլո» — «Սպարտա» հանդիպումների անցկացման նոր ժամկետները կհայտարարվեն ավելի ուշ։