«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 23-ամյա վենեսուելացի հարձակվող Խոսե Մանուել Բալսա Լեսկանոն։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Լեսկանոն հանդես է եղել չիլիական «Էսպանյոլա», վենեսուելական «Կարաբոբո», «Մակարա» և «Դեպորտիվո Լա Գուայրա» ակումբներում։ Բալսան հանդես է եկել նաև Վենեսուելայի Մ20 հավաքականում։
«Փյունիկ» ՖԱ֊ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթել Խոսե Բալզային։