«Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին հավանաբար չի տեղափոխվի «Պարի Սեն Ժերմեն», հաղորդում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքը բացառված է։
Get French Football News-ը Twitter-ի էջում էլ տեղեկացնում է, որ տեղափոխությունը քիչ հավանական է, քանի որ «խթանների» սեփականատեր Դենիել Լևին մտադիր չէ բաց թողնել խաղացողին, եթե ակումբը նրան փոխարինող չգտնի։ Ամեն դեպքում Ալին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտածել է վարձակալությամբ ՊՍԺ տեղափոխվելու մասին։
Հիշեցնենք, որ անգլիացին չի հայտնվում լոնդոնյան թիմի հայտացուցակում հունվարի 13-ից։ Վերջին օրերին նա բաց էր թողնում մարզումները ակումբից հնարավոր հեռանալու պատճառով։