«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պնդում է, որ Ֆրանսիայի հավաքականը չգիտի, թե ինչ է բաց թողնում՝ Կարիմ Բենզեմային չհրավիրելով հավաքական։
«Արքայական» ակումբի հարձակվողը չի հրավիրվում ազգային թիմ վերջին 5 տարիների ընթացքում Մաթյո Վալբուենայի շուրջ սկանդալային իրադարձություններից հետո։
«Ես չգիտեմ, թե ինչու նա չի խաղում։ Կարիմը յուրահատուկ խաղացող է, ու ես կարծում եմ, որ նրա բացակայությունը Ֆրանսիայի ազգային հավաքականից մեծ կորուստ է նրանց համար։
Ֆրանսիայի ու աշխարհի լավագույն 9 համարին չհրավիրելու իրավիճակը մի բան է, որը դու չես կարող հասկանալ։ Դա կորուստ է»,-ասել է Պերեսը Europe 1 Sport-ի հետ զրույցում։
«Նա «Ռեալ Մադրիդի» լեգենդ է։ Նա վաստակել է երկրպագուների վստահությունն ու սերը»,-եզրափակել է Պերեսը։