Երևանի «Նոան» պայմանագիր է կնքել 25-ամյա կիսապաշտպան Վադիմ Պայռելի հետ: Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Պայռելը հանդիսանում է մոլդովական «Շերիֆ»-ի սան և հիմնական կարիերան անցկացրել է հենց «Շերիֆ»-ում:
Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածից առաջ «Նոան» 16 միավորով 5-րդն է: