2016-ին բրազիլական «Չապեկոենսեն» ավիավթարի էր ենթարկվել, երբ մեկնում էր Սուդամերիկանա գավաթի եզրափակչին մասնակցելու համար: Երեք խաղացողներ ողջ մնացին ամբողջ թիմից, իսկ կարիերան շարունակեց միայն պաշտպան Ալան Ռուշելը: 2019-ին նա ակումբի հետ դուրս մնաց բրազիլական ֆուտբոլային էլիտայից և թիմը շարունակեց հանդես գալ Բրազիլիայի Սերիա Բ-ում:
Անցավ ավելի քան մեկ տարի (մրցաշրջանը մի փոքր ավելի երկար տևեց կորոնավիրուսի պատճառով), և «Չապեկոենսեն» դարձավ առաջին դիվիզիոնի չեմպիոն և վերադարձավ Ա Սերիա:
Հաղթանակի ճակատագիրը որոշվեց վերջին տուրի վերջին րոպեներին: Նույն քանակի միավորներով «Չապեկոենսեն» ու «Ամերիկա Մինեյրոն» կիսում էին առաջին տեղը: Հաղթանակների, ոչ-ոքիների, պարտությունների քանակը (19-13-5) և նույնիսկ գոլի տարբերությունը (+20) համընկնում էին:
Վերջին տուրում երկու թիմերն էլ հաղթում էին իրենց մրցակիցներին միաժամանակ մեկ գնդակի առավելությամբ, բայց 98-րդ րոպեին «Չապեկոենսեն» տուգանային վաստակեց «Կոֆիդենցայի» դեմ խաղում: Հարձակվող Անսելմո Ռամոնը մոտեցավ գնդակին և պանենկաով հաղթեց դարպասապահին: Չեմպիոնություն ստանալու ամենաարդյունավետ միջոցը․․․․:
«Չապեկոենսեն» ստացավ գավաթը, և թիմի ավագն առաջինը բարձրացրեց այն գլխավերևում: Նույն Ալան Ռուշելը՝ կենդանի մնացած երեք ֆուտբոլիստներից մեկը: