Ա Սերիայի 20-րդ տուրի շրջանակում «Բոլոնիան» ընդունեց «Միլանին» (1-2):
Առաջին խաղակեսի 26-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը չկարողացավ իրացնել 11-մետրանոց հարվածը, սակայն, Անտե Ռեբիչը կարողացավ երկրորդ հարվածով գրավել մրցակցի դարպասը:
55-րդ րոպեին Ֆրանկ Կեսիեն կրկնապատկեց հյուրերի առավելությունը:
«Բոլոնիայի» ֆուտբոլիստները կարողացան միայն կրճատել հաշվի տարբերությունը: 81-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Անդրեա Պոլին:
Այսպիսով, «Միլանը» վաստակեց 46 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: