Լոնդոնի «Արսենալը» ԱՊԼ-ի 20-րդ տուրում 1:2 հաշվով պարտվել է «Չելսիին»: Հանդիպումը կայացել է Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում:
Սա դարձել է «Արսենալի» 4-րդ անընդմեջն պարտությունն «Էմիրեյթսում»՝ բոլոր մրցաշարերում: 1959 թվականից ի վեր, սա «Արսենալի» վատագույն ցուցանիշն է՝ տնային խաղերի հետ կապված:
Ավելի վաղ «Արսենալը» տանը պարտվել էր «Մանչեսթեր Սիթիին» (0:3), «Բրայթոնին» (1:2) և «Այնտրախտին» (1:2) Եվրոպա լիգայում:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում «Արսենալը» 24 միավորով գտնվում է 12-րդ տեղում: Հաջորդ տուրում «Արսենալը» կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Այդ հանդիպումը կկայանա 2020 թվականի հունվարի 1-ին և կմեկնարկի ուղիղ կեսգիշերին: