«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատմել է անգլիական ակումբի հետ ընթացիկ մրցաշրջանում կապված նպատակների մասին.
«Էվերթոնին» Չեմպիոնների լիգա դուրս բերելն անհավանական մոտիվացիա է ինձ համար: Ես դա անելու շատ մեծ ցանկություն ունեմ: Մեզ համար կարևոր է հասկանալ՝ որտեղ ենք ցանկանում լինել: Հիմա մենք մտադիր ենք պայքարել լավագույն վեցնյակում, ինչու չէ քառյակում տեղ գտնելու համար: Հաջորդ երկու խաղերը մենք կանցկացնենք տանը և դրանից հետո կտեսնենք՝ որտեղ կհայտնվենք:
Չեմպիոնների լիգան նպատակ է կապված ապագայի հետ: Չգիտեմ՝ դրա համար որքան ժամանակ կպահանջվի: Հուսով եմ՝ շուտով մենք կկարողանանք մասնակցել Չեմպիոների լիգայի խաղի, քանի որ դա աշխարհի լավագույն մրցաշարն է:
Այս մրցաշրջանում ԱՊԼ-ն շատ մրցունակ է: Կան թիմեր, ինչպես օրինակ մենք, «Վեսթ Հեմը», «Սաութհեմփթոնը», որոնք սովոր չեն լինել առաջին վեցնյակում: Այդպիսի ակումբների համար հետաքրքիր է թոփ-ակումբների հետ մրցելը»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Eurosport-ը:
«Էվերթոնը» 17 խաղից հետո 32 միավոր է վաստակել և ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Կառլո Անչելոտիի թիմը 2 խաղ պակաս է անցկացրել: