Կատալոնական «Բարսելոնան» հրապարակել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի «Կորնելլի» դեմ խաղում թիմի հայտացուցակը: Հանդիպումը կկայանա հունվարի 21-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կսգիշերին:
«Բարսելոնան» գավաթի խաղարկությունում հանդես կգա առանց Լիոնել Մեսսիի, Սերժինյո Դեստի, Ֆրենկիե դե Յոնգի ու Խորդի Ալբայի: Մեսսին որակազրկված է, իսկ Դեստը ՝ ազդրի վնասվածքով, դուրս է մնացել հայտացուցակից: Դե Յոնգն ու Ալբան հանգստանալու հնարավորություն են ստացել Ռոնալդ Կումանի կողմից:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Կորնելլայի» հաղթանակը գնահատում է 14,50 գործակցով, ոչ ոքին՝ 6,25, իսկ «Բարսելոնայի» հաղթանակը՝ 1,20