ԱՊԼ-ի 18-րդ տուրի շրջանակում առաջատար «Մանչեսթեր Յունայթեդը» «Էնֆիլդում» հյուրընկալվել էր «Լիվերպուլին»։
Խաղն ավարտվեց 0-0 հաշվով։ Երկու թիմերն էլ ունեին միմյանց դարպասը գրավելու պահեր, սակայն թե՛ Ալիսոն Բեկերը, թե՛ Դավիդ դե Խեան անառիկ պահեցին իրենց դարպասները։
Այս արդյունքից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է մնալ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում՝ միավորների քանակը հասցնելով 37-ի։ «Լիվերպուլը» 34 միավոր ունի ու հիմա արդեն 3-րդն է։ 2-րդ տեղում է «Լեսթերը» 35 միավորով։