«Շապեկոէնսեն» բրազիլական B սերիայի 34-րդ տուրում հաղթել է «Ֆիգեյրենսեին» ու երաշխավորել է տեղը բարձրագույն դիվիզիոնում։
Թիմին հաջողվել է վերադառնալ Ա սերիա մեկ տարվա դադարից հետո։
VOLTAMOS! 🏹⚽💚
SOMOS SÉRIE A!
Não foi fácil chegar até aqui.
Foi muito mais duro do que imaginávamos. Com trabalho, humildade, dedicação, união e, principalmente, com a FORÇA QUE VEM DE CIMA, a Chapecoense cumpriu a promessa. pic.twitter.com/3uwQjbTfz2— Chapecoense (@ChapecoenseReal) January 13, 2021
Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 29-ին «Շապեկոէնսեի» ինքնաթիռը վթարի էր ենթարկվել, ինչի արդյունքում ակումբի գրեթե ողջ կազմը, մի քանի տնօրեններ ու անձնակազմի անդամներ զոհվել էին։
Դեկտեմբերին հաղորդվում էր, որ ակումբի նախագահ Պաուլո Մագրոն մահացել է կորոնավիրուսից 59 տարեկան հասակում։