Սերբական «Չուկարիչկի Ստանկոմի» պաշտպան Դիմիտրիե Կամենովիչը մոտ է «Լացիո» տեղափոխությանը: Այս մասին գրում է լրագրող Նիկոլո Շիրան թվիթերյան իր էջում:
Տրանսֆերի արժեքը կկազմի 3 մլն եվրո: Խաղացողի հետ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվական:
Հիշեցնենք, որ վերջերս «Լացիոն» նաև հավակնում էր «Սամպդորիայի» պաշտպան Տոմազո Աուջելոյին: