«Ռոման» չի կարող վաճառել պաշտպան Ֆեդերիկո Ֆասիոյին։ Այս մասին հաղորդում է Calciomercato-ն։
Հռոմեական ակումբն այլևս հույսեր չի կապում 33-ամյա ֆուտբոլիստի հետ։ Բայց փորձառու պաշտպանի ծառայություններով ոչ մի թիմ չի հետաքրքրվում։ Ինչպես նշվում է՝ պատճառը նրա բարձր աշխատավարձն է։ Ներկայումս Ֆասիոն մրցաշրջանում 2,5 մլն եվրո է վաստակում։
Ավելի վաղ շշուկներ էին պտտվում, որ Ֆեդերիկոն կարող է տեղափոխվել «Կալյարի»։