«Նանտի» գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկը յուրահատուկ ձևով է պատասխանել ակումբի տրանսֆերային ծրագրերի մասին հարցին։
«Ուզում էի Մարադոնայի հետ պայմանագիր կնքել, բայց նա մահացավ։ Ունենք այն, ինչ ունենք։ Շատ սահմանափակ եմ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում»,- Դոմենեկի խոսքերն է փոխանցում Get French Football News-ը։
Դոմենեկը «Նանտը» գլխավորեց դեկտեմբերի վերջին։ Նա մարզչական գործունեությանը վերադարձավ 9 տարվա ընդմիջումից հետո։
Մարադոնան մահացել է 2020-ի նոյեմբերի 25-ին սրտի կանգի հետևանքով 60 տարեկանում։