«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռիկարդ Պուչը երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը մինչև 2023 թվականը: Այս մասին հայտնում է mundodeportivo-ն:
Կատալոնական ակումբից պաշտոնական հայտարարություն դեռ չի արել: Նշվում է, որ ֆուտբոլիստի պայմանագրում հատուցման գումարը կկազմի 100 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ 21-ամյա կիսապաշտպանին ցանկանում էր իր կազմում տեսնել Լոնդոնի «Արսենալը»: