Մի շարք անհաջող ելույթներից հետո «Չելսին» փոխարինող է փնտրում գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին:
Վերջերս խոսակցություններ կային այն մասին , որ անգլիացու մոտալուտ պաշտոնանկության պատճառը կարող է լինել նրա և մի քանի ֆուտբոլիստների միջև տարաձայնությունները:
le10sport.com պարբերականի հաղորդմամբ, լոնդոնյան ակումբի ղեկավարությունը ցանակնում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել նախկին հարձակվող Անդրեյ Շեւչենկոյին, որն այժմ գլխավորում է Ուկրաինայի ազգային հավաքականը: