«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ամփոփել է Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի «Ալավեսի» դեմ խաղը (4:1):
Կատալոնացիների գոլերից մեկը խփեց հարձակվող Լիոնել Մեսսին: Վերջին տասը տարիների ընթացքում իններորդ անգամ արգենտինացին տարեկան առնվազն 50 գոլ է խփում:
«Մեսսին մեր ունեցած հսկայական առավելությունն է, Լեոն կարող է հայտնվել խաղադաշտում և գոլ խփել ցանկացած դիրքից:
Այո, մենք առաջին խաղակեսից հետո 2-0 հաշվով առաջ էինք, դա կարող էր թվալ մեծ առավելություն: Այնուամենայնիվ, ես այդպես չէի մտածում: Հասկացանք, որ «Ալավեսը» կարող է մեզ խնդիրներ առաջացնել: Երրորդ գոլից հետո մենք հանդարտվեցինք: Մենք ավարտում ենք 2019 թվականը լավ հույզերով, բայց առջևում դեռ երկար մրցաշրջան կա», — մարզչի խոսքերն է մեջբերում Marca-ն: