«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը վստահ է, որ ակումբին նոր հարձակվող է անհրաժեշտ, տեղեկացնում է Goal-ը:
«Ես վստահում եմ իմ թիմի ֆուտբոլիստներին: Լեոյի հետ շատ ենք զրուցում խաղային տակտիկայի մասին:
Կարծում եմ, որ մեզ ևս մեկ հարձակվող է անհրաժեշտ, ինչը թիմի գրոհներն ավելի սուր կդարձնի:
Մեզ իրական 9 համար է անհրաժեշտ»,-ասել է Կումանը:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը Լա լիգաի ընթացիկ մրցաշրջանում վաստակել է 28 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: