«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է կարիերան շարունակել «Ռեալում»: Այս մասին հայտնում է Sky Sport- ի լրագրող Անջելո Մանջանտեն:</p>
Նրա խոսքով, մադրիդյան ակումբը ցանկանում է հաջորդ ամռանը կատարել մեգատրանսֆեր, և եգիպտացին առաջնային թիրախն է ամառային տրանսֆերային պատուհանի համար:
2017 թվականից Սալահը խաղում է «Լիվերպուլում», իսկ «Լիվերպուլի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023-ի ամառը:
Իր հերթին Sportsmole-ն գրում է, որ Մադրիդի «Ռեալը» հույս ունի ձեռք բերել նաև «Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինին:
Այս մրցաշրջանում Հարավային Կորեայի ազգային հավաքականի առաջատարը արդյունավետ համագործակցություն է հաստատել Հարի Քեյնի հետ և արդենիր ակտիվում ունի 14 գոլ և 7 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում: Հաղորդվում է նաև, որ լոնդոնյան ակումբը հույս ունի, որ Սոնի հետ մոտ ժամանակներս կնքելու է նոր պայմանագիր։