Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է իր մտորումներով աշխարհի ակումբային առաջնության եզրափակչից առաջ, որում իր թիմը կխաղա բրազիլական «Ֆլամենգոյի» հետ.
«Ես չգիտեմ, թե ինչպես պատրաստվել այն ամենին, ինչին հետ երբևէ չեմ առնչվել: Դա նման է լուսնի վրա վայրէջք կատարելուն: Մենք խաղում ենք մի երկրի և մայրցամաքի մի թիմի հետ, որում ֆուտբոլը գրեթե ամեն ինչ է, և մենք նաև Անգլիայում պետք է բացատրենք, թե ինչու եկանք այստեղ: Այո, Եվրոպան այդպես է նայում աշխարհին. ուշադրության կենտրոնում հենց նա է:
Եվ ի՞նչ տարբերություն, եթե «Լիվերպուլի» հաղթանակի դեպքում միևնույն է թիմին արժանին չեն մատուցի: Եթե մենք հաղթենք, մարդիկ պարզապես կասեն. «Օ ՜, դու հաղթեցիր, այո՛»: Գիտեմ, որ եթե մենք հաղթենք, ակումբի երկրպագուները կուրախանան ինչպես խելագարները, իսկ մյուսները կասեն. «Իսկ ի՞նչ տարբերություն»: Ես թքած ունեմ»,-ասել է Կլոպը: