«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ամփոփեց 10-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ խաղը (0:0):
«Բոլորը լավ հանդիպում անկացրեցին: Բեյլը շատ հաճախ չի խաղադաշտ դուրս գալիս և նա այսօր հիանալի հանդիպում անցկացրեց: Ամբողջ թիմը լավ խաղաց: Եվ երբ դուք խաղում եք այդպես այս մարզադաշտում … Մենք արժանի էինք մի փոքր ավելին:
Այս արդյունքն ինձ համար այնքան էլ բավարար չէ: Մենք կարող էինք ավելին անել, բայց սա ֆուտբոլ է: Եթե պահեր ունեք, ապա դրանք հարկավոր է օգտագործել: Սա հենց այն է, ինչը մեզ պակասում էր որոշակի դրվագներում:
Լավ Կլասիկո էր, լավ ֆուտբոլային հանդիպում: Միայն գոլերն էին բացակայում : Մենք պետք է գոհ լինենք այս խաղից, քանի որ մեզ դիամդրում էր շատ ուժեղ մրցակից»,- մեջբերում է Զիդանին Marca-ն: