Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը մեկնաբանել է մրցավարի գործողությունները Էլ Կլասիկոյի շրջանակներում, որն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով`0-0.
«Ընդմիջմանը մենք դիտեցինք կրկնապատկերները և մրցավարը պարտավոր էր «Բարսելոնայի» դարպասը նշանակեր երկու ակնհայտ 11-մետրանոց հարված, սակայն անհնար է պատկերացնել, որ VAR-ի պարագայում այսպիսի խախտումները չնկատվեցին:
Հուսանք` հաջորդ խաղերի ընթացքում VAR-ը կօգնի մեզ, իսկ մենք կսկսենք ջանասիրաբար աշխատել և պատրաստվել հետագա հանդիպումներին», — Ռամոսի խոսքերն է փոխանցում է Marca-ն: