«Չելսիի» եւ Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Օլիվյե ժիրուն կարող է կարիերան շարունակել «Մարսելում»: Այս մասին հաղորդում է Le10sport- ը:
Աղբյուրի համաձայն, ֆրանսիական ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանում կփորձի ուժեղացնել հարձակման գիծը եւ քննարկում է Ժիրուի թեկնածությունը:
Ժիրուն «Չելսի» է տեղափոխվել 2018-ի հունվարին Լոնդոնի «Արսենալից»: 34-ամյա ֆրանսիացու տրանսֆերի գումարը կազմել է 17 միլիոն եվրո: