«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն խոսել է թիմի հարձակվող Պաուլո Դիբալայի մասին՝ ասելով, նրա ներկայությունը կարևոր է թիմի համար, թե ոչ։
«Միանշանակ։ Նրա նման չեմպիոնները միշտ կարևոր դեր են խաղում ուժեղ թիմերում։ Ես մարզում եմ իմ բոլոր ֆուտբոլիստներին։ Դիբալան նրանցից մեկն է։ Նա իրեն հիանալի է դրսևորում։
Ցավոք, նա փոքր վնասվածք ունի, երեկ նա փորձեց ստիպել իրեն մարզվել, բայց վախեցավ, որ ավելի մեծ վնաս կհասցնի իրեն։ Հույս ունենք՝ մինչև երեքշաբթի կվերադառնա»,- Պիռլոյի խոսքերն է փոխանցում Goal-ը։