Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր հրաշալի մարզավիճակի մասին, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
«Ես 39 տարեկան եմ, բայց դեռ հաղթանակների ծարավ եմ: 30 տարեկանից հետո, շատերը սկսում են անկում ապրել: Նրանք կորցնում են իրենց փայլը:
Ամերիկացի մարզիկները միլիոններ են ծախսում իրենց մարզավիճակը պահպանելու համար, իսկ ես այդ ամենի համար 1 եվրո էլ չեմ վատնում:
Իհարկե, ավելի շուտ եմ հոգնում, քան նախկինում: Ինձ մի քանի օր է հարկավոր հանգստանալու և նոր ուժեր հավաքելու համար:
Ամեն ինչ դեռ առջևում է. չեմ ցանկանում լսել, որ ինձ հատուկ վերաբերմունք է պետք միայն այն պատճառով, որ ես 39 տարեկան եմ:
Կխաղամ այնքան, քանի դեռ հաճույք եմ պատճառում երկրպագուներին»,-ասել է Զլատանը:
1