Լեզուդ չի պտտվի այս աղջիկան անվանել փխրուն: 24-ամյա սարատովցի աղջիկը հայտնի է ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև արտերկրում:
Երկրպագուները հաճախ նրան անվանում են Հալկի մարմնով Բարբի, և դա լավ իմաստով: Յուլիա Վինսը փաուերլիֆթինգի աշխարհի կրկնակի չեմպիոն է և մի քանի ռեկորդների հեղինակ:
Նա սկսել է մարզասրահ հաճախել 15 տարեկանից և այսօր նա համարվում է Ռուսաստանի ամենագեղեցիկ մարմնամարզիկներից մեկը։
Սոցցանցերում Վինսն արդեն ունի մեկ միլիոն բաժանորդ, նրանցից ոմանք պաշտում են իրենց կուռքին, իսկ մյուսները թողնում են տարօրինակ մեկնաբանություններ՝ քննադատելով նրա արտաքին տեսքը: Այնուամենայնիվ, աղջիկն ասել է, որ ինքը դրանց ուշադրություն չի դարձնում և նախընտրում է կենտրոնանալ միայն դրական պահերի վրա․․․