«Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Անսու Ֆատին խոսել է թիմի ավագ Լիոնել Մեսսիի մասին։
«Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի հետ խաղալն ու մարզումների ժամանակ նրանից սովորելը երազանք է։
Ի՞նչ խորհուրդ է նա ինձ տվել։ Փորձում եմ նրա նման համեստ լինել։ Չնայած իր բոլոր նվաճումներին՝ Մեսսին մնում է շատ հասարակ մարդ։ Ու խորհուրդը, որ նա տալիս է, միշտ այն մասին է, որ պետք չէ մեծամտանալ»,- Ֆատիի խոսքերն է փոխանցում «Բարսելոնայի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Ֆատին կազմել էր իր իդեալական հավաքականը, որտեղ ընդգրկել էր նաև Կրիշտիանու Ռոնալդուին։