«Սևիլիայի» հարձակվող Յուսեֆ Էն-Նեսերին հայտնվել է Դորտմունդի «Բորուսիայի» դիտակետում, հաղորդում է Eurosport-ը:
Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբը 23-ամյա մարոկկացի հարձակվողին դիտարկում է որպես Էրլինգ Հոլանդի հավանական փոխարինող, ով այս ամառ կարող է լքել գերմանական ակումբը:
Այս մրցաշրջանում Յուսեֆը Լա լիգայի 24 հանդիպումներում դարձել է 13 գոլի հեղինակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Վեսթ Հեմը» ևս ցանկանում է ձեռք բերել հարձակվողին: