Մարզիկ Մարիա Սոցկովան որակազրկվել է տասը տարով, հայտնում է Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի կայքը:
FFKKR-ի ղեկավար Ալեքսանդր Գորշկովը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ գեղասահորդուհին օգտագործել է ֆուրոսեմիդ:
Որակազրկելու մասին որոշումը կայացրել է Ռուսաստանի հակադոպինգային գործակալության (ՌՈՒՍԱԴԱ) կարգապահական հակադոպինգային կոմիտեն՝ համաձայն «Ռուսաստանի Դաշնությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» դաշնային օրենքի: Ամսաթվերը- 2020 թվականի ապրիլի 6-ից 2030 թվականի ապրիլի 5-ը: