Թեթև քաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը պատմել է Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած խոսակցության մասին.
«Կրիշտիանուի հետ խոսել ենք այն մասին, թե ինչպես մոտիվացվել: Նա ասում էր, որ ցանկանում է՝ իր որդին գերազանցի իրեն: Բայց նա անհանգստանում է, որ իր տղան չի կարողանա դա անել: Նրա տարիքում Կրիշտիանուն երազում էր, որ պարզապես մարզակոշիկներ ունենա:
Իսկ իր տղան հիմա ամեն ինչ ունի: Դրա համար Կրիշտիանուն վախենում է, որ իր տղան ծարավ չի լինի հաղթանակների: Իրականում ծարավն է մարդուն առաջ մղում: Անհրաժեշտ է մոտիվացիա, ձգտում»,- ասել է Նուրմագոմեդովը КраСава-ի YouTube-ում: