Ա սերիայի 25-րդ տուրում «Յուվենտուսը» ընդունել էր «Սպեցիային»։
Խաղի հաշիվը բացվեց 62-րդ րոպեին։ Տանտերերին առաջ մղեց Ալվարո Մորատան։ 71-րդ րոպեին Ֆեդերիկո Կիեզան կրկնապատկեց «ծեր սինյորայի» առավելությունը։ 89-րդ րոպեին աչքի ընկավ նաև Կրիշտիանու Ռոնալդուն։
«Յուվենտուսը» հաղթեց 3-0 հաշվով։ Այս արդյունքից հետո Անդրեա Պիրլոյի թիմը 49 միավորով մրցաշարային աղյուսակի երրրոդ տեղում է։ «Յուվենտուսը» 3 միավորով հետ է մնում «Միլանից», 7 միավորով՝ «Ինտերից»։