Այսօր կայացավ նաև Ղազախստանի Սուպերգավաթի երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը․ Գրիգորի Բաբայանի գլխավորած «Տոբոլը» հանդիպեց Կամո Հովհաննիսյանի «Կայրաթին»։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 3-3 հաշվով։ Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի հաջողակ գտնվեցին Բաբայանի սաները (4-2)։ Իսկ Կամո Հովհաննիսյանի չի իրացրել իր 11-մետրանոց հարվածը։
Այսպիսով, մարտի 6-ին «Տոբոլն» ու «Աստանան» կհանդիպեն եզրափակչում, իսկ «Կայրաթն» ու «Շախտյորը» կպայքարեն երրորդ տեղի համար: