Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի «Արարատ-Արմենիայի» հետ խաղում իր նորամուտը նշեց «Ուրարտուի» կազմը վերջերս համալրած Արթուր Միրանյանը։
Խաղից հետո Միրանյանը կիսվել է առաջին տպավորություններով․
«Առաջին հերթին կցանկանամ ասել, որ ուրախ եմ խաղադաշտ վերադառնալու կապակցությամբ: Կարողացանք հաղթել եւ վաստակել 3 միավոր. «Արարատ-Արմենիան» լավ մրցակից էր, սակայն կարծում եմ՝ արժանի էինք հաղթանակի: Ուրախ եմ տեղափոխությանս համար, կփորձեմ օգնել թիմին՝ հաղթանակներ տոնելու և ամեն խաղում 3 միավոր վաստակելու գործում», — մեջբերում է Միրանյանին ակումբի պաշտոնական կայքը։
26-ամյա հարձակվողը խաղադաշտում 25 րոպե անցկացրեց՝ փոխարինելով գոլի հեղինակ դարձած Իգոր Պադերինին։