Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Ժիրոնայի» կիսապաշտպան Ռամոն Տերատսի ծառայություններով:
Ինչպես հայտնում է Footbal Espana-ն, Արքայական ակումբը ցանկանում է ձեռք բերել իսպանացի 20-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը, ով Իսպանիայի երկրորդ լիգայում 7 խաղ է անցկացրել:
Տերատսի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024-ի ամռանը, իսկ նրա տրանսֆերը գնահատվում է ընդամենը 100 հազար եվրո:
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է կիսապաշտպանին հրավիրելերկրորդ թիմ, որտեղ նա կարող է փորձ ձեռք բերել՝ հետագայում Կազեմիրոյին փոխարինելու համար: