«Բարսելոնայի» նախկին պաշտպան Նելսոն Սեմեդուն ուշագրավ մանրամասներ է պատմել կատալոնական ակումբի ավագ Լիոնել Մեսսիից։
«Ես գեթ մեկ անգամ չեմ տեսել, որ նա (Մեսսին) մարզմանը տուգանային հարված փորձարկի, երբեք։ Մեքն միշտ մարզում էինք հեռվից հարվածները, բայց Մեսսին երբեք տուգանային հարված չէր փորձարկում։ Նրա համար, դա բնատուր է»,-Սեմեդուի խոսքն է մեջբերում The Telegraph-ը։
Նելսոն Սեմեդուն նախորդ մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվեց անգլիական «Վուլվերհեմփթոն»։