«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, որն ավելի վաղ մարզում էր «Բարսելոնան», մեկնաբանել է կատալոնական ակումբի նախկին նախագահ Ժոզեպ Բարտոմեուի ձերբակալության մասին լուրն ու խոսել կապտանռնագույնների նախագահական ընտրություններից։
«Տհաչ իրավիճակ է, բայց հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կավարտվի։ Բարտոմեուն մեղավոր չէ, քանի դեռ դատարանը հակառակը չի ապացուցել։
Ինձ անհանգստացնում է այն, որ մեկ շաբաթից նոր նախագահ կունենանք։ «Բարսելոնայում» իրավիճակը բարդ է, բայց նոր մարդը պիտի քաջություն ունենա հաջորդ մի քանի տարում ակումբը գլխավորելու համար։
Վստահ եմ, որ «Բարսելոնան» կվերադառնա ավելի ուժեղ։ Նոր նախագահը պիտի վստահ ձևով ղեկավարի ակումբն ու երկրպագուներին միավորի թիմի շուրջ։ Դա ակումբը կդարձնի այնպիսին, ինչպիսին այն պիտի լինի։ Անհամբեր սպասում եմ ընտրություններին ու հույս ունեմ, որ նախագահը լավը կլինի»,- իսպանացու խոսքերն է փոխանցում Goal-ը։