«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, երբ նա հաստատ կավարտի իր պրոֆեսիոնալ կարիերան որպես ֆուտբոլիստ:
«Իմ գլխում կա որոշակի «կանգ առ» նշան, վերջին նշաձողը: 2023-ի հունիսն է: Սա վերջնաժամկետն է, առավելագույն վերջնաժամկետը: Այնուամենայնիվ, ես կարող եմ ավարտել իմ կարիերան առաջիկա չորս ամիսների ընթացքում»,- մեջբերում է Բուֆոնին The Guardian-ը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Յուվենտուսը» աշխատում է Բուֆոնի հետ պայմանագրի երկարաձգման վրա: