Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկությունում հայտնի դարձավ կիսաեզրափակիչ փուլի առաջին մասնակցի անունը։
«Բորուսիա» Դորտմունդը արտագնա խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ «Բորուսիա» Մյունխենգլադբախի նկատմամբ։ Հանդիպման միակ գնդակը 66-րդ րոպեին խփեց Ջեյդոն Սանչոն։
Խաղավերջում դորտմունդցիները մնացին 10 հոգով։ Սակայն դա չխանգարեց պահել հաղթական հաշիվը։ «Բորուսիա» Դորտմունդը հաղթեց 1-0 հաշվով։