Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է «Սևիլիայի» հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրիի ծառայություններով, հայտնում է Eurosport-ը:
Գերմանական ակումբը կարող է գնել Էն-Նեսիրիին, եթե վաճառի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին, որով ակտիվորեն հետաքրքրված են եվրոպական թոփ-ակումբները:
Մասնավորապես, Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրաստ է հաջորդ ամառ տրանսֆերների համար մոտ 300 մլն եվրո դուրս գրել: Աղբյուրի փոխանցմամբ, «Չելսիի» սեփականատիրոջ գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգայում մոտակա հաղթանակն է: «Չելսիի» տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկը 20-ամյա նորվեգացին է, որին լոնդոնցիները ցանկանում են ստանալ ամեն գնով:
Հիշեցնենք՝ վերջերս ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Հոլանդը «Բորուսիայից» նոր պայմանագիր է պահանջել՝ 90 մլն եվրո արժողությամբ: