Bookmaker-ratings-ը հայտնում է, որ «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին 2020 թվականի ընթացքում «Կրասնոդարում» ներդրել է 1,21 միլիարդ ռուբլի:
Գործարարի ներդրումները նվազել են 2019-ի համեմատ, երբ նա ակումբում ներդրել էր 1,556 միլիարդ ռուբլի:
«Կրասնոդարի» եկամուտը 2020 թվականի համար կազմել է 1,47 միլիարդ ռուբլի, ինչը կիսով չափ ավելի է, քան 2019-ին:
«Կրասնոդարը» ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակում 20-րդ տուրից հետո զբաղեցնում է ութերորդ տեղը: