«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբայի ճակատագիրը դեռ որոշված չէ: Այս մասին հաղորդում է Bild-ը:
Աղբյուրի համաձայն, Ֆուտբոլիստին ձեռք բերելու հիմնական հավակնորդը համարվում էր Մադրիդի «Ռեալը», բայց ակումբը և ֆուտբոլիստը չեն կարող համաձայնության գալ հարցի ֆինանսական կողմի շուրջ: Խնդիրն այն է, որ Ալաբան ցանկանում է տարեկան ստանալ մոտ 20 միլիոն եվրո: