Նախօրեին ձերբալավել էր «Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Բարտոմեուն:
Sport.es-ը հայտնում է, որ 58-ամյա ֆունկցիոները գիշերել է ոստիկանական բաժանմունքում: Մոտ ապագայում Բարտոմեուն ցուցմունք կտա դատարանում:
Հետաքննության մանրամասները խիստ գաղտնի են պահվում: Այն կապված է Բարսագեյթի գործի հետ, որը սկսել է 2020 թվականին:
Անցյալ տարվա փետրվարին կատալոնական Cadena SER ռադիոկայանը նկութ էր հրապարակել, որում պարզվել էին մանրամասներ, թե ինչպես է Բարտոմեուն մեծ գումար վճարել I3 Ventures վերլուծական ընկերությանը իր դրական իմիջը լրատվամիջոցներում ստեղծելու համար, մինչդեռ սոցցանցերում քննադատյան էին ենթարկվում Լիոնել Մեսսիին, Ժերար Պիկեին և կատալոնական ակումբի այլ խաղացողներ։