Il Corriere dello Sport-ը հայտնում է, որ «Ռոմայի» ղեկավարությունը այնքան էլ գոհ չէ գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի աշխատանքից:
Մեծ է հավանականությունը, որ մրցաշրջանի ավարտից հետո մարզիչը կհեռացվի պաշտոնից:
Նրան կարող են փոխարինել «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչներ Մաուրիցիո Սարին և Մասիմիլիանո Ալեգրին:
Ա Սերիայի 24-րդ տուրից հետո «Ռոման» հինգերորդ տեղում է մրցաշարային աղյուսակում: